կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում գործադրվել է «Մոսադ»-ի հետ կապված ահաբեկչական խմբի 4 անդամների մահապատիժը

Իրանում գործադրվել է «Մոսադ»-ի հետ կապված ահաբեկչական խմբի 4 անդամների մահապատիժը

Իրանում գործադրվել է անցած տարի Սպահանի ռմբադրության գործով ձերբակալված՝ «Մոսադ»-ի հետ կապված ահաբեկչական խմբի 4 անդամների մահապատիժը, գրում է parstoday.ir-ը:

Անցած տարի ամռանն Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել էր․ «Սպահանում գտնվող պաշտպանության նախարարության սարքավորումների արտադրության գործարանում ռմբադրությաւն իրականացրած անձինք ձերբակալվել են»։

Հայտարարության մեջ ասված էր․ «Մոսադ»-ի հետ կապված խմբի անդամները որոնք անօրինական կերպով երկիր էինմտել Իրաքի Քուրդիստանի շրջանից՝ Սպահանի պաշտպանության նախարարությանը կից սարքավորումների արտադրության գործարանում ռմբադրություն իրականացնելու նպատակով, ձերբակալվել են»։

Խմբի անդամներից չորսի գործն ուղարկվել էր Իսլամական հեղափոխության դատարան, որը կայացրել էր մահվան դատավճիռը։ Խմբի անդամները մեղադրվել են Սիոնիստական օկուպանտ ռեժիմի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Մեղադրյալների պաշտպանները բողոքարկման հայց էին ներկայացրել և գործը քննվել էր վերաքննիչ դատարանում, սակայն բողոքարկման դիմումը մերժվել էր։

 

  • Կիսվել: