հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի

Այսօր Իրանի հյուսիսում՝ Գարմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Գարմսարում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժման համար, իսկ մնացածը տեղում բուժօգնություն են ստացել։

  • Կիսվել: