Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Mehr-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Համիդիա քաղաքում տեղական ժամանակով ժամը 07:57-ին՝ 28 կմ խորության վրա։
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 48.36 աստիճան երկայնություն և 31.25 աստիճան լայնություն։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: