շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում ձերբակալվել է նախկին նախագահի դուստրը

Իրանում ձերբակալվել է նախկին նախագահի դուստրը

Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ հակակառավարական ցույցեր հրահրելու համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ երկրում ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը և պայմանավորված են երիտասարդ կնոջ մահվան հետ:

«Ֆայզեհ Հաշեմին ձերբակալվել է Թեհրանի արևելքում անվտանգության գործակալության կողմից՝ ցուցարարներին փողոցային անկարգությունների հրահրելու համար», - հաղորդում է Tasnim-ը:

Իրանցիները 12-րդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են կազմակերպել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 

Ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

  • Կիսվել: