շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանում առաջվա պես հրթիռներ են արտադրում. ԻՀՊԿ

Իրանում առաջվա պես հրթիռներ են արտադրում. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ երկրում շարունակում են հրթիռների արտադրությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

«Մեր հրթիռային արդյունաբերությունն արժանի է ամենաբարձր գնահատականների.... Այս հարցում մտահոգություն չկա, քանի որ նույնիսկ պատերազմի պայմաններում մենք շարունակում ենք հրթիռներ արտադրել», - հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։

Մարտի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով այլևս չի կարող հրթիռներ արտադրել կամ ուրան հարստացնել։

 

  • Կիսվել: