Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով 108 պատմական հուշարձան է վնասվել
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է 108 պատմական հուշարձան, որոնցից 60-ը գտնվում է Թեհրանում։ Այս մասին հայտնել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը։
«Իրանի տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վերջին ռազմական հարվածների հետևանքով վնասված պատմամշակութային հուշարձանների թիվը հասել է 108-ի։ Ամենամեծ կորուստները կրել է Թեհրանի նահանգը, որտեղ վնասվել է 60 պատմական հուշարձան, որին հաջորդում են Սպահանը՝ 19 օբյեկտ, և Քրդստանը՝ 12 օբյեկտ», — հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը։


