երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա՝ առավոտյան ժամը 5:00-ին։
Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։

Tasnim գործակալությունը հայտնում է , որ երկրաշարժից 19 մարդ է տուժել:

Նշվում է, որ էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում առավոտյան երկրաշարժից փախչելիս 19 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Թեև վիրավորների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, սակայն վնասվածքները թեթև են, քաղաքացիների վիճակը բավարար է:

  • Կիսվել: