կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը Իրանի հարավային մասում:

Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:
 
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Բուշեր քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է 165 հազար մարդ: Օջախը 2 կմ խորության վրա է:
 
Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:

  • Կիսվել: