Իրանն ու Թուրքիան կկառուցեն Ասիան և Եվրոպան միացնող նոր երկաթուղի. Արաղչի
Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ 1.6 միլիարդ դոլար, իսկ շինարարությունը կտևի երեքից չորս տարի՛՛:


