հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանն ու Թուրքիան կհամագործակցեն՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանն ու Թուրքիան կհամագործակցեն՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար․ Իրանի ԱԳՆ

Թեհրանն ու Անկարան՝ որպես երկու խոշոր տարածաշրջանային տերություններ, հանձնառու են սերտ համագործակցություն իրականացնել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն, կայունություն և զարգացում խթանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Արաղչին ասել է, որ երեկ Թեհրանում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

Նա հավելել է, որ «բացարձակապես ջերմ և կառուցողական մթնոլորտում կողմերը դիտարկել են երկկողմ հարաբերությունների աճող ուղեծիրը և վերահաստատել երկու երկրների ղեկավարների կայուն վճռականությունը՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական, անվտանգության և մշակութային ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար»։

Արաղչիի խոսքով՝ երկու կողմերն էլ «խորը մտահոգություն են արտահայտել Գազայի և Արևմտյան ափի աղետալի իրավիճակի կապակցությամբ, վճռականորեն դատապարտել են իսրայելական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը և համաձայնել են, որ հրատապ անհրաժեշտություն կա՝ այդ հանցագործությունները դադարեցնելու և միջազգային հարթակներում ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»։

Իրանի ԱԳ նախարարան անդրադարձել է նաև Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին և ասել, որ երկու երկրներն էլ «ընդգծում են այդ պետությունների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության լիակատար հարգանքը և վճռականորեն դատապարտում են շարունակվող իսրայելական ագրեսիան»։

  • Կիսվել: