երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում. Օվերչուկ

Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում. Օվերչուկ

 Իրանը և Թուրքիան` Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդ երկիրը, հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՏՄ-ն կարող է ձգողականության կենտրոն դառնալ նաև տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար… մենք միության հանդեպ մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտական, փորձագիտական և գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը: Առաջարկներ կան ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության մերձեցման վերաբերյալ»,- ասել է Օվերչուկը։

 

  • Կիսվել: