ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանն ու ՌԴ-ն 4 միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու ՌԴ-ն 4 միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 25 մլրդ դոլար արժողությամբ չորս էներգաբլոկ կառուցելու մասին: Այս մասին հայտնում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը, գրում է parstoday.ir-ը:

««Իրան Հորմոզ» ընկերության և կապալառու «Ռոսատոմ» ընկերության միջև ստորագրվել է 25 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր՝ 3-րդ սերնդի չորս ժամանակակից միջուկային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ Հորմոզգանի Սիրիկ մարզում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մոսկվան ու Թեհրանը 2014թ․ -ի նոյեմբերին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք թույլ են տալիս Իրանում ԱԷԿ-ի նոր բլոկներ կառուցել: Բացի «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում գտնվող չորս էներգաբլոկներից, խոսվել է նաև այլ հարթակում ևս չորս բլոկի կառուցման հնարավորության մասին:

Ներկայումս Իրանում միայն մեկ ատոմակայան է գործում Բուշեր քաղաքում։ Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտվել է ՌԴ-ի մասնակցությամբ, 2011 թվականի սեպտեմբերին միացվել է Իսլամական Հանրապետության Ազգային էներգահամակարգին:

  • Կիսվել: