շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Իրանի և ԱՄՆ–ի բարձրաստիճան բանակցողները կհանդիպեն ապրիլի 26-ին Օմանում՝ նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների համար:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անուղղակիորեն կբանակցի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ Մասկատում՝ Օմանի միջնորդների միջոցով: 

Մեկ շաբաթ առաջ կողմերը հանդիպել էին Հռոմում, երկու կողմն էլ բանակցությունները որակել էին կառուցողական։  

Նախատեսվում է բանակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Գլխավոր բանակցողների միջև անուղղակի հանդիպումից առաջ այս բանակցությունների ընթացքում կսկսվի պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակի մշակումը:

Time ամսագրին հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր. «Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք Իրանի հետ»:

Սակայն նա նաև Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի մասին էր խոսել, եթե դիվանագիտությունը ձախողվի։ 

 

 

  • Կիսվել: