շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանն ու ԱԷՄԳ-ն համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու ԱԷՄԳ-ն համաձայնագիր են ստորագրել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԷ) և Իրանը համաձայնեցրել են ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեության վերսկսման ռեժիմն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների նկատմամբ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր Կահիրեում մենք Իրանի արտգործնախարար [Աբբաս] Արաղչիի հետ համաձայնեցրել ենք Իրանում տեսչական գործունեության վերսկսման գործնական եղանակները։ Սա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու երկրի որոշմանը՝ համագործակցության ուղիները փակ չեն:

Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման են նշել Իրանի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է Իրանի քննադատության հետ ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի ևԻսրայելի հարվածների ֆոնին անգործության համար:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: