չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելը խնդրահարույց գործոն է Իրան-Ադրբեջան հարաբերություններում. Քանանի

Իսրայելը խնդրահարույց գործոն է Իրան-Ադրբեջան հարաբերություններում. Քանանի

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդրահարույց գործոններ կան, որոնցից մեկը Իսրայելն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին:

Նրա խոսքով՝ Իսրայելը փորձում է ոչ միայն երկու երկրի, այլև ընդհանուր իսլամական աշխարհում ստեղծել պառակտում և անկայունություն ու առաջացնել տարաձայնություններ:

Դրական գնահատելով Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած վերջին երեք հեռախոսազրույցները՝ Քանանին հայտնել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել ընդհանուր մոտեցում՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկու երկրի միջև լարվածությունը թուլացնելու առնչությամբ՝ հավելելով, որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։

  • Կիսվել: