չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրանն Իրաքին կապող երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին

Իրանն Իրաքին կապող երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին

«Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիներ» (RAI) ընկերության գործադիր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին հայտարարել է, որ Իրանն Իրաքին կապող Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին, հայտնում է Mehr-ը, փոխանցում է parstoday.ir-ը:

Զաքերին, որը նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալն է, մատնանշել է «Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների» երեք հիմնական խնդիրները՝ Շալամչե-Բասրա երկաթգծի կառուցումն ավարտելու համար։

Նա ընդգծել է, որ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության աշխատակիցներն ու ինժեներները գործադրում են բոլոր ջանքերը՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում երկաթուղային այս օբյեկտի շինարարությունն ավարտելու համար։

RAI-ի գլխավոր տնօրենը մեկնաբանել է Թեհրան-Անկարա գնացքի գործարկումը՝ հավելելով, որ թուրքական երկաթուղային ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն խնդիրը կապված է թուրքական կողմի հետ Վանա լճի հատվածում։

 

  • Կիսվել: