երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT

Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT

Իրանը սկսել է իրականացնել հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստեղծած պլանը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում քաոսի ստեղծմանը, համաշխարհային շուկաների ապակայունացմանը և ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին։
Ծրագիրը ենթադրում է հարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների և օբյեկտների վրա, որոնց վնասումը կարող է հանգեցնել տարածաշրջանի օդային տարածքում հաղորդակցության խափանումների:
 
«Մենք այլ ելք չունեինք, քան սրել իրավիճակը և կազմակերպել մեծ հրդեհ, որ բոլորը տեսնեն։ Երբ, խախտելով բոլոր միջազգային օրենքները, հատվեցին մեր կարմիր գծերը՝ մենք այլևս չէինք կարող պահպանել խաղի կանոնները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։
FT-ի տեղեկություններով՝ Խամենեին սկսել է մանրամասն պլան մշակել անցյալ տարի ԱՄՆ-ի հունիսյան հարվածներից հետո։ Իրանի աղբյուրներն ու փորձագետները հայտնում են, որ 86-ամյա այաթոլլան մահ էր սպասում ԱՄՆ-ի կամ Իսրայելի ձեռքով և ձգտում էր նահատակ դառնալ: Ըստ այդմ, չնայած թիրախավորվելու սպառնալիքին, նա ընտանիքի հետ մնաց Թեհրանի իր տանը:
Թերթը հայտնում է, որ չնայած Խամենեիի և Իրանի մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների մահվանը, պլանը կյանքի է կոչվել: FT-ն նշում է, որ այաթոլլա Ալիռեզա Արաֆին, որը մտնում է Խամենեիի մահից հետո ստեղծված երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհրդի կազմի մեջ, մարտի 2-ին տեսաուղերձում հայտարարել է, որ «այդ պատերազմն ընթանում է արժանապատվորեն՝ ըստ մտահղացման»։

  • Կիսվել: