երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանն առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Պակիստանին

Իրանն առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Պակիստանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող ՛՛Ջայշ է զալում՛՛ ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին, տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով՛՛:

Պակիստանի տարածքին հարվածն իրականացվել է այդ երկրի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ համատեղ գործողության շրջանակներում։

Նշվում է, որ Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից ՛՛Ջեյշ ալ Ադլի՛՛ շարժման շտաբները։

  • Կիսվել: