Իրանին հասցրած հարվածներից հետո՝ առաջին անգամ չվերթ է իրականացվել Դոհայից
Կատարը մասնակիորեն բացել է իր օդային տարածքը: Սա առաջին զգուշավոր քայլն է Պարսից ծոցի կարևորագույն ավիացիոն հանգույցներից մեկում օդային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ Flightradar թռիչքների հետևման համաշխարհային ծառայության տվյալների՝ Լոնդոն ուղևորվող A380 ինքնաթիռը եղել է առաջին օդանավը, որը փետրվարի 28-ին՝ տարածաշրջանում պատերազմի սկսվելուց ի վեր դուրս է եկել Դոհայից։
Երկրի ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ առաջնահերթությունը կտրվի «արգելափակված մնացած ընտանիքներին, տարեցներին և շտապ բժշկական օգնության կարիք ունեցողներին»։


