հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանից ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Հայաստանով և Ադրբեջանով. Զախարովա

Իրանից ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Հայաստանով և Ադրբեջանով. Զախարովա

Հունիսի 14-ից ի վեր մոտ 550 ՌԴ քաղաքացի է տարհանվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։ Ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տարհանվածների թվում են Բոնդարչուկի նկարահանող խումբը, Չայկովսկու անվան նվագախումբը, Գորչակովի հիմնադրամի աշխատակիցները, նավթագործները, տուրիստական ​​խմբերը և այլն։

ՌԴ ԱԳՆ–ն երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են ռուսաստանցիներին լքել Իրանը էսկալացիայի ֆոնին։ Այդ թվում է նաև Հայաստանը։

  • Կիսվել: