հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղին տարածաշրջանային կարևոր միջանցք է, և ՀՀ-ն ու ԻԻՀ-ը այն պետք է բաց պահեն. Իրանցի փոխնախարար

Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղին տարածաշրջանային կարևոր միջանցք է, և ՀՀ-ն ու ԻԻՀ-ը այն պետք է բաց պահեն. Իրանցի փոխնախարար

«Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղին տարածաշրջանային, միջազգային և ռազմավարական կարևոր միջանցք է, և Հայաստանն ու Իրանը այն պետք է բաց պահեն:

Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմի: Ըստ նրա` այդ իսկ պատճառով նախատեսվում է Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածին այլընտրանքային ճանապարհ կառուցել, իսկ երկարաժամկետ հեռանկարում պլանավորել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցումը:

«Հայաստանի երկարաժամկետ ծրագիրը 4-րդ տրանշի կառուցումն է, և Իրանն էլ պատրաստակամություն է հայտնել, որ իր խորհրդականներն ու կապալառուները մասնակցեն այդ հատվածի կառուցմանը: Այն կարող է մեր երկրի և Հայաստանի ու Կովկասի միջև կապի համար տարանցիկ ու կարևոր ճանապարհ դառնալ»,- ընդգծել է իրանցի փոխնախարարը։

  • Կիսվել: