հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը նախատեսում է օգոստոսին այցելել Ռուսաստան

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը նախատեսում է օգոստոսին այցելել Ռուսաստան

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն օգոստոսի կեսին նախատեսում է այցելել Ռուսաստան՝ մասնակցելու Անվտանգության մոսկովյան կոնֆերանսին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանը ներկայացված կլինի  Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի մակարդակով»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կմասնակցի կոնֆերանսին եւ «Բանակ-2023» համաժողովին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Ռուսաստան Իրանի պատվիրակության այցի ընթացքում հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, դեսպանը նշել է, որ «այժմ ժամանակացույցը պլանավորման փուլում է, հանդիպումները քննարկվում են, առայժն վերջնականապես ոչինչ որոշված չէ»։

Միջազգային անվտանգության մոսկովյան կոնֆերանսը ամենամյա համաժողով է, որը միավորում է պաշտպանական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ոչ կառավարական փորձագետներին գլոբալ անվտանգության կարեւոր հարցերի պատասխանների որոնման նպատակով։ 2023թ. այն սկսվելու է օգոստոսի 15-ին։

Կոնֆերանսի հետ միաժամանակ տեղի է ունենալու «Բանակ-2023» ռազմատեխնիկական համաժողովը, որը նախատեսված է օգոստոսի 14-20-ին մերձմոսկովյան Կուբինկայում։ Մինչ այդ Շոյգուն հայտարարել էր, որ համաժողովին հրավիրված են 108 պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ։

  • Կիսվել: