Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա. Շամխանի
Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին։
«Ցանկացած միջամտություն, որը կեղծ պատրվակով ոտնձգություն կլինի Իրանի անվտանգության դեմ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր թվիթների թեմա»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Եթե Իրանը կրակ բացի ցուցարարների վրա, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության»:
Հավելենք նաև, որ դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա։


