չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի Սրբազան պաշտպանության տարիներին հայ մարտիկները նահատակվեցին իրենց մուսուլման հայրենակիցների կողքին

Իրանի Սրբազան պաշտպանության տարիներին հայ մարտիկները նահատակվեցին իրենց մուսուլման հայրենակիցների կողքին

Այսօր Իրանի Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրն է: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, իրանահայերն իրենց մուսուլման և այլ կրոնների ներկայացուցիչ հայրենակիցների կողքին, պայքարեցին , նահատակվեցին, գերի ընկան ու վիրավորվեցին՝ հանուն իրենց հայրենիքի պաշտպանության, գրում է parstoday.com-ը:  

Թեհրանում գտնվող իրանահայերի գերեզմանատան մի մասում հողին են հանձնված Իրան-Իրաք պատերազմի նահատակների աճյունները: Վերջերս, Թեհրանի Հայոց թեմի և Նահատակների ու վետերանների հիմնադրամի համագործակցությամբ, գերեզմանատանը տեղադրվել է պատերազմի նահատակների հիշատակի հուշարձան:

Սրբազան պաշտպանության 40-րդ տարելիցի առիթով հղած ուղերձում, Իրանի խորհրդարանում Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը մեծարել է այս տարիներին 100 հայ նահատակների անձնուրացությունը:

Շեշտելով, որ Իրանը ժողովուրդն անկախ էթնիկ պատկանելիությունից, կրոնից ու դավանանքից ներկա է երկրի առաջադիմության տարբեր ոլորտներում Շահվերդյանն ասել է.«Իրանի սահմանադրության մեջ որպես փոքրամասնությունը ճանաչված իրանահայերը Սրբազան պաշտպանության տարիներին մեր սիրելի հայրենիքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում ոչ մի ջանք չխնայեցին և ավելի քան 100 վեհ նահատակներ տվեցին Իրանի ժողովրդին ու սրբազան համակարգին»: 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: