Իրանի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է. Նեթանյահու
Իրանի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա ասել է, թե առաջիկայում Իսրայելը կբախվի միջազգային ճնշման՝ միջուկային զենք ունեցող Իրանի հետ հաշտվելու նպատակով։
«Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային Իրանի հետ»,-մասնավորապես նշել է Նեթանյահուն։
Տեսանյութը՝ այստեղ:



