կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում, որոնք գտնվում են երկրի հարավային և կենտրոնական մասերում, մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Պայթյունների ստույգ վայրի և ավերածությունների մասին տեղեկատվություն գործակալությունը չի հաղորդել։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

 

 

  • Կիսվել: