Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար. Մոսկվայում ԻԻՀ դեսպան
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթում իր հոդվածում կարծիք է հայտնել, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ:
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և Պեկինը կարող են միջնաժամկետ հեռանկարում, համատեղելով իրենց տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հնարավորությունները՝ դիմակայելու այնպիսի լուրջ մարտահրավերին, ինչպիսին է արևմտյան աշխարհակարգը, դառնալ ապագա աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության պատճառ՝ դարձնելով այն բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական»։