կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Իրանի փոխնախագահը հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից

Իրանի փոխնախագահը հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում։

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու համար և ի պատասխան Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի (Իրանի պահպանողական կուսակցությունների կոալիցիա), ինչպես նաև որոշ ուլեմաների և համախոհների խնդրանքի, ես հրաժարվեցի շարունակել ուղին և հուսալ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն առիթից՝ միավորվելու և շարժման հեղափոխությունն ամրապնդելու համար»,- ասված է ուղերձում։ Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»։

Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընթացքը։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 մարդկանցից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն վեց թեկնածուի, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին էր։

 

  • Կիսվել: