Իրանի պատասխանը կուղղվի ԱՄՆ բազաներին և օբյեկտներին․ Արաղչի
Իրանի պատասխանը կուղղվի ԱՄՆ բազաներին և օբյեկտներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը և մեր արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ բարեկամության, հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում։
Ամերիկացի ագրեսորները մեր բարեկամ արաբական երկրների հողերն օգտագործում են երեխաների և անմեղ քաղաքացիների վրա հարձակվելու համար, սակայն Իրանի պատասխանը, անկասկած, կուղղվի ԱՄՆ բազաներին և օբյեկտներին»,-նշել է նա։


