հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի պաշտպանության նախարարը արձագանքել է Կարմիր ծովում միջազգային ծովուժ ստեղծելու ԱՄՆ-ի փորձին

Իրանի պաշտպանության նախարարը արձագանքել է Կարմիր ծովում միջազգային ծովուժ ստեղծելու ԱՄՆ-ի փորձին

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը նշելով,որ Կարմիր ծովը համարվում է Իրանի տարածաշրջանը, ասել է .- «Անշուշտ ոչ ոք չի կարող մանևրել Իրանի տիրապետության ներքո գտնվող տարածքում», գրում է parstoday.ir-ը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արձագանքելով Կարմիր ծովում 40 երկրների ներկայությամբ միջազգային ծովուժ ստեղծելու ԱՄՆ-ի փորձին, ասել է,- «Տարածաշրջանն այլևս ինչ-որ մեկի համար սրանից ավելի շատ երթևեկելու և ուժերի բախում առաջացնելու տեղ չունի»։

Բրիգադի գեներալ Աշթիանին ասել է,-«Ամերիկացիները հաստատ նման բան չեն անի, իսկ եթե ցանկանան նման քայլ իրականացնել, ահռելի խնդիրների առաջ կկանգնեն»։

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է.-«Տարածաշրջանում ներկա են բոլոր երկրները, բայց այս տարածաշրջանը տարածաշրջանի երկրների համար է»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) պաշտոնյան վերջերս բացահայտել է, որ ԱՄՆ-ն փորձում է միջազգային ուժ ձևավորել 40 երկրների ներկայությամբ՝ Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համար։

Ամերիկացի այս պաշտոնյան, ով չցանկացավ հայտնել իր անունը, Sky News Arabia-ին հայտնել է, որ ձևավորվելիք ուժը կվերահսկի միջազգային ջրերի երեք միլիոն մղոն տարածքը։

  • Կիսվել: