Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնում էլիտար գույքի սեփականատեր է
Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնում էլիտար գույքի սեփականատեր է:
Ըստ Bloomberg-ի հետաքննության, սպանված այաթոլլահ Խամենիի որդուն է պատկանում 50 մլն բրիտանական ֆունտ ստերլինգ արժողությամբ, շենքի երկու հարկը զբաղեցնող բնակարան (ապարտամենտ) Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որից տեսարան է բացվում, ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, դեպի Իսրայելի դեսպանություն:
Ըստ նույն հրապարակման, Խամենեին 11 առանձնատուն ունի Լոնդոնի հյուսիսում գտնվող Հեմփսթեդ թաղամասում: Լրագրողները նաև պարզել են, որ Խամենեին ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ անշարժ գույքի փաթեթ է ձևավորել:
Ըստ հետաքննության՝ այս անշարժ գույքի գնման համար միջոցները ստացվել են պատժամիջոցների շրջանցմամբ իրականացվող նավթի վաճառքի իրանական ծրագրից:


