Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկված չէ
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պատասխանելով պատժամիջոցների վերաբերյալ հարցին՝ նա, մասնավորապես, նշել է. «Թույլ տվեք հստակեցնել այս հարցը։ Եվրամիության պատժամիջոցների ցանկը հրապարակային է և հասանելի է բոլորին։ Մոջթաբա Խամենեին չի գտնվում ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Ցանկացած նոր միջոցառման վերաբերյալ որոշումները կայացնում է ԵՄ խորհուրդը՝ բոլոր 27 անդամ պետությունների կողմից միաձայն»:
Հիշեցնենք, որ Իրանի փորձագետների խորհուրդն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին, ընտրել է Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ:


