կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել

Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում է տվել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Այդ դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին գազատարի գլխավոր գծի երկու-երեք հատվածներում», - մեջբերում է նախարարի խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

Նա հավելել է, որ հենց առաջին ժամերին անցկացվել է խորհրդակցություն միջադեպի հետևանքների տեղայնացման համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

 

  • Կիսվել: