երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանի նախազգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ

Իրանի նախազգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին, որ Լիբանանի դեմ ագրեսիան կհանգեցնի ծանր պատերազմի, գրում է parstoday.ir-ը:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է. «Թեև Իրանը Լիբանանի վրա հարձակվելու Սիոնիստական ​​ռեժիմի քարոզչությունը համարում է հոգեբանական պատերազմ, այնուամենայնիվ եթե Սիոնիստական ​​ռեժիմը Լիբանանի վրա համակողմանի ռազմական հարձակում իրականացնի, ապա ծանր պատերազմ կսկսվի»։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Լիբանանի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման դեպքում սեղանին կլինեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ ողջ իսլամական դիմադրության առանցքի մասնակցությունը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմանին լարվածության սրմանը և Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի վրա Հեզբոլլահի հրթիռային և հրետանային հարձակումների շարունակմանը զուգահեռ, մեծացել է սիոնիստների վախն ու անհանգստությունը Գազայի հատվածում պատերազմի շարունակմանը զուգահեռ մեկ այլ պատերազմի հնարավորության վերաբերյալ: Այդ իսկ պատճառով այս ռեժիմի իշխանությունները առավել քան երբևէ բանավոր սպառնալիքներ են հնչեցնում Լիբանանի և Հեզբոլլահի հասցեին։

  • Կիսվել: