շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի նախագահը Պուտինին ռուսերենով երախտագիտություն է հայտնել

Իրանի նախագահը Պուտինին ռուսերենով երախտագիտություն է հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհակալական ուղերձ է հղել։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում։ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու քաջությունը խոստանում են նոր կապեր, որոնք կապահովեն Արևելյան Ասիայի և տարածաշրջանի երկրների անվտանգությունը։ Իրանի ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին»:

  • Կիսվել: