Իրանի նախագահը կոչ է արել հարված հասցնել Ադրբեջանին․ The Daily Telegraph
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշյանը կոչ է արել հարված հասցնել Ադրբեջանին, գրում է The Daily Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հրաժարվել Իսրայելին ուղղակի հարված հասցնելու գաղափարից՝ ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանության։ Նա առաջարկել է հարված հասցնել Իսրայելի գաղտնի բազաներին՝ Իրանի հարևան երկրներում:
ԻՀՊԿ բարձրաստիճան գեներալները պնդում են, որ ուղիղ հարված հասցնեն Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմաբազաների վրա՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:
The Daily Telegraph-ը նշում է, որ հնարավոր հարվածների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։


