շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Իրանի նախագահը հունվարին Թուրքիա կայցելի

Իրանի նախագահը հունվարին Թուրքիա կայցելի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Անկարա կայցելի, ինչի մասին հայտնել է փոխարտգործնախարար Ալի Բաղերին:
Այցը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին օրերին, սպասվում է, որ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ տեղի կունենա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը:
 
Նման ձևաչափի նախորդ միջոցառումը տեղի է ունեցել 2022 թվականին՝ նախագահ Էրդողանի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Նշենք, որ Իրանի առաջնորդի այցը պետք է տեղի ունենար այս տարվա նոյեմբերին, սակայն այն հետաձգվել է, ինչը ԶԼՄ-ներում տարբեր վարկածներ է առաջացրել Անկարայի և Թեհրանի քաղաքականության մեջ իբր առկա տարաձայնությունների մասին:

  • Կիսվել: