շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

Երեքշաբթի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի հայ նահատակների երկու ընտանիքների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նախագահը զրուցել է նահատակ Օշավան Այվազյանի կնոջ՝ տիկին Նինա Հարությունյան Նախջևան Թափեի և նահատակ Գագիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Ղարաջեդաղի հետ և բարձր գնահատել այս  ընտանիքների զոհողությունները:

Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն է հայտնել նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։

«Նահատակների թանկագին մայրերն ու կանայք անզուգական համբերությամբ պատկերեցին անձնազոհության գեղեցիկ դրսևորումը։ Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական  հպարտության ու պատվի առարկան»,- մասնավորապես ասված է Իրանի Նախագահի՝ երկու հայ նահատակների ընտանիքներին հանձնած շնորհակալագրում:

 

  • Կիսվել: