կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանի նախագահը չեղարկել է Թուրքիա նախատեսված այցը

Իրանի նախագահը չեղարկել է Թուրքիա նախատեսված այցը

.Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա ՝ կապված Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին:
Ռայիսին այցը հետաձգելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Այցի ընթացքում Ռայիսին պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո նախատեսված էր Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ:

  • Կիսվել: