հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ալիևը ցավակցել է Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները բարեկամական են, պատմական ու եղբայրական։

Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է նախագահ Ռայիսիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

Իր հերթին Մոխբերը, շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության զորակցության համար, ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավորինս շուտ կատարման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: