հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի նախագահ պատասխանել է Բայդենին, որ երկիրն ազատագրել են արդեն 43 տարի առաջ

Իրանի նախագահ պատասխանել է Բայդենին, որ երկիրն ազատագրել են արդեն 43 տարի առաջ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Իրանը «ազատագրելու» խոստմանը, ասել է, որ Թեհրանը դա արել է 43 տարի առաջ։

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և հաստատակամ է կրկին չընկնել ձեր գերության մեջ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իսլամական հեղափոխության կողմնակիցների հետ։

Նշենք, որ 1979 թվականի փետրվարի 11-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը։ Երկրում իշխանությունն անցավ հոգեւորականների ձեռքը՝ Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։ 1979 թվականի գարնանը տեղի ունեցավ հանրաքվե։ Բնակչությունը քվեարկեց Իրանում Իսլամական Հանրապետության ստեղծման օգտին. ողջ իշխանությունը կենտրոնացած էր հոգեւորականների ձեռքում, իսկ Խոմեյնին դարձավ երկրի ղեկավարը՝ նրա հոգևոր առաջնորդը։ Նրա մահից հետո այդ պաշտոնը ստանձնեց նրա իրավահաջորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Նշենք, որ Կալիֆոռնիայում նախընտրական լայնածավալ ելույթի ժամանակ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանն ազատագրելու» են։

  • Կիսվել: