հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Անկարա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Անկարա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 24-ին ուղևորվել է Անկարա։ Այդ մասին տեղեկանում ենք իրանական IRNA գործակալությունից:

Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։

Այցի շրջանակներում Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռայիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստը։

Ռայիսին և Էրդողանը կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի գործարարների համատեղ հանդիպմանը։ Իրանի նախագահը կհանդիպի Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Այս այցը պետք է կայանար հունվարի 5-ին, սակայն հետաձգվել էր Իրանի Քերման նահանգում իրականացված ահաբեկչության պատճառով։

  • Կիսվել: