Իրանի մոտեցումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանումն է. Փեզեշքիան
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Թեհրանի մոտեցումը տարածաշրջանի և բոլոր իսլամական երկրների միջև խաղաղության և անվտանգության ամրապնդումն է, և Իրանի ու Օմանի միջև այս առումով ավելի լուրջ փոխգործակցության կոչ է արել, գրում է parstoday.ir-ը:
Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համդ ալ Բուսաիդիի հետ հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանն ասել է. «Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է բոլոր իսլամական, հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման վրա, և Օմանը նրանց մեջ արտոնյալ դիրք է զբաղեցնում»:
Փեզեշքյանն ասել է․ «Անընդունելի է, որ տարածաշրջանի երկրները և մուսուլման ժողովուրդները տարաձայնություններ ունենան միմյանց հետ, իսկ Սիոնիստական ռեժիմի նման ոճրագործն այս իրավիճակը շահարկի՝ նրանց վնասելու համար»:
Հանդիպմանն Օմանի ԱԳ նախարարն ԻԻՀ առաջնորդին, նախագահին և Իրանի ժողովրդին է փոխանցել Օմանի սուլթանի ջերմ ողջույնները, նշելով․ «Երկու երկրներն ունեն խորը և պատմական հարաբերություններ, որոնք ձևավորվել, ընդլայնվել և ամրապնդվել են վստահության և բարի կամքի հիման վրա։ Սուլթանը կարևորում է այդ հարաբերությունների ընդլայնումը»։
Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները բարեկամության և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման օրինակ են, նա հավելել է․ «Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումը անփոփոխ սկզբունք է Օմանի համար»։