ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի խորհրդարան. Հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է

Իրանի խորհրդարան. Հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամները համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում երկրի հյուսիս -արևմտյան սահմաններին «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունների անցկացմանը:

«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և հարևան երկրների սահմանների փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, և մենք հետ չենք կանգնի օտարերկրացիների որևէ գործողության պատասխանելուց: Մենք նաև չենք հանդուրժի սիոնիստական ռեժիմի շարժումների համար որևէ երկրի տարածքի կրճատումը»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ զորավարժությունները Արաքսի սահմանին տարածաշրջանում խաղաղության և հեղինակության ուղերձ է, և նախազգուշացում՝ սիոնիստական ռեժիմին:
 
Պատգամավորները նշում են, որ միաժամանակ աջակցելով Խեյբար խաղաղ զորավարժություններին՝ կոչ են անում արտաքին գործերի նախարարությանը նախազգուշացում տալ Կովկասի գործող կառավարություններին:
 
Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: