շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է լրտեսական ցանցի հայտնաբերման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է լրտեսական ցանցի հայտնաբերման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հարավարևմտյան Խուզեստան նահանգում լրտեսական խումբ է հայտնաբերել, որի անդամները ձերբակալվել են:  

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը:

Նշվում է, որ խմբի անդամները հետախուզական գործողություններ էին իրականացնում Պարսից ծոցի երկրներից մեկի համար: 

Լրտեսները փորձել են տեղեկություններ հավաքել նահանգի զգայուն կենտրոնների մասին։ 

 

  • Կիսվել: