շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չեն. Աբդոլլահիանը՝ Լավրովին

Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չեն. Աբդոլլահիանը՝ Լավրովին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իր զարմանքն է հայտնել Ռուսաստանի և Պարսից ծոցի հարավային ափի երկրների համատեղ հայտարարության մեջ Պարսից ծոցում իրանական երեք կղզիների հետ կապված կետի դրույթների վերաբերյալ և շեշտելով Պարսից ծոցի այս կղզիների պատմական և հավերժական պատկանելիությունը Իրանին հավելել է. «Իրանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չեն», գրում է parstoday.ir-ը:

Ամիր Աբդոլլահյանը Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն անվանել է ամուր և նշել է. «Չպետք է լինի այնպիսի գործողություն, որը կվնասի երկու երկրների խորը հարաբերություններին»։

Ի պատասխան իրանցի գործընկերոջ՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համատեղ հայտարարության մեջ իրանական երեք կղզիների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին Իրանի բողոքին, ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է. «Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տալիս կասկածներ առաջանան Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ և լիովին հարգում է և կհարգի այն»։

Այս հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանը և Լավրովը Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն անվանել են աճող և ընդգծել հնարավորինս առկա հարաբերությունները զարգացնելու երկու երկրների նախագահների կամքը։

Ամիր Աբդոլլահյանը և Լավրովը նաև ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հարգման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի մշակման վերջին փուլերի շուրջ:

  • Կիսվել: