շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի ԻՀՊԿ-ի 11 անդամ է զոհվել Իսրայելի ավիահարվածների հետևանքով

Իրանի ԻՀՊԿ-ի 11 անդամ է զոհվել Իսրայելի ավիահարվածների հետևանքով

Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 11 անդամ, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Ինչպես հաղորդվում է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները, որոնք պատասխանատու են Սիրիայի արևելքում Իրանի ուժերի համար, ժամանել էին օդանավակայան՝ դիմավորելու բարձրաստիճան պատվիրակությանը:

Ավելի վաղ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ավիահարվածների մասին։

 

  • Կիսվել: