չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իրանի հոգևոր առաջնորդը կոշտ պատասխան է խոստացել երկրում տեղի ունեցած ահաբեկչության համար

Իրանի հոգևոր առաջնորդը կոշտ պատասխան է խոստացել երկրում տեղի ունեցած ահաբեկչության համար

Անմեղների արյունով ներկված ձեռքերն ու ստոր մտքերը, որոնք նրանց (հանցագործներին) հասցրել են այս սխալին, այսուհետ դառնալու են բռնաճնշումների և արդար պատժի թիրախ։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է IRNA-ն։

«Այս ողբերգությունը կհանգեցնի կոշտ պատասխանի»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Պայթյունները, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակառավարմամբ՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

  • Կիսվել: