ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար

Իրանի հետ Ռուսաստանի պայմանագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ. ՌԴ ԱԳ նախարար

Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպես է նա մեկնաբանել Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են որևէ թեմա գտնել ցանկացած հարցում՝ ինչ-որ մեկի հետ, լինի դա Իրանը, ԿԺԴՀ-ն, Չինաստանը և այլ պետություններ, Ռուսաստանի հարաբերություններից մտացածին սպառնալիքներ բացահայտելու նպատակով։
 
«Տվյալ պայմանագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր պայմանագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այն կառուցողական բնույթ է կրում և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը՝ պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու նպատակով», - ասել է Լավրովը։
Խոսելով Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հեռանում այդ տարածաշրջանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին անցկացվելիք բանակցությունների ավարտին կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ պայմանագիրը:

  • Կիսվել: