երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը: Դրանք ուղղված են Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը խոչընդոտող գործարքի կնքմանը, միաժամանակ Վաշինգտոնը վերացնելու է Իրանի նկատմամբ սահմանած կործանարար տնտեսական պատժամիջոցները, գրում է The Times of Israel-ը:

Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այնտեղ գործարք կկնքվի։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հավելել. «Մենք պետք է ինչ-որ բան անենք, որ ստիպված չլինենք ամենուրեք ռումբեր նետել»:

Ըստ պարբերականի, Թրամփի լավատեսությունը, սակայն, չի կիսում Իսրայելի վարչապետ Բենիամին  Նեթանյահուն: Կիրակի նա կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն, ըստ նրա, դրական ուղղությամբ են ընթանում Օմանում անցած հանգստյան օրերին անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո: Նեթանյահուն հստակեցրել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ուրան հարստացնել կամ նույնիսկ պահպանել դրա հնարավորությունները: Նեթանյահուի համոզմամբ՝ Իրանի հետ վատ գործարքը «ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախընտրում է նախ սպառել բոլոր դիվանագիտական ​​​​խողովակները, նախքան ռազմական լուծման դիմելը։ Թրամփը բազմիցս սպառնացել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ կհասցնի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, եթե բանակցությունները ձախողվեն:

  • Կիսվել: